Հայտնի է Ավստրիայի 2020թ լավագույն ֆուտբոլիստի անունը
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում (2020/21) 28-ամյա ֆուտբոլիստը 18 խաղերում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը։
Ալաբան իր ծագմամբ աֆրիկացի է, նրա հայրը արմատներով նիգերիացի է: Ալաբան ծնվել է 1992թ Վիեննայում։
Դավիդ Ալաբան իր կարիերան սկսել է Վիենայի «Աուստրիա» ակումբ պատանեկան կազմում։ Արդեն 2008 թվականին նա խաղում էր 1-ին թիմում, որպես պահեստային խաղացող։ Անցկացնելով 5 խաղ «Աուստրիայի» կազմում, տեղափոխվեց «Մյունխենի Բավարիա»։ 2010 թվականի հունվարին Դավիդը հաճախում էր պարապմունքների մյունխենյան ակումբի հիմնական կազմում։
Փետրվարի 10-ին տեղի ունեցավ Ալաբայի դեբյուտը «Բավարիայի» հիմնական կազմում, Գերմանիայի գավաթի խաղարկության ընթացքում դուրս գալով խաղադաշտ 59-րդ րոպեին, Քրիստիան Լեյլի փոխարեն, Գրոյտեր Ֆյուրտի դեմ հանդիպման ժամանակ։ Մի քանի րոպեից Դավիդը կատարեց գոլային փոխանցում Ֆրանկ Ռիբերիին։ Ալաբան դարձավ «Բավարիայի» պատմության ընթացքում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է պաշտոնական խաղերում։ Այդ ժամանակ նրա տարիքը կազմել է 17 տարեկան, 7 ամսական և 8 օրական։
Կարծիքներ