Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes C-ն ու Mercedes Sprinter-ը, վերջինս կողաշրջվել է. կա 8 վիրավոր
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կարծիքներ