Պուտինը անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանելու հարցը

Պուտինը անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանը քննարկել է նախորդ օրը Ռուսաստանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ պատասխան քայլերի հարցը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Խոսակցություն է տեղի ունեցել նախօրեին մեր երկրի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ պատասխան քայլերի մասին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են  սահմանել Ռուսաստանի դեմ ՝ դրանցում ներառելով 32 անհատի և միավորում: Վաշինգտոնը հայտարարել է, որ երկրից վտարելում է 10 ռուս դիվանագետի: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցների ուղղվածությունը չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների շահերին, և կմշակվի ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում