Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկը մեկնաբանել է «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին պատկանող Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքը: Այն քննարկվել է նախօրեին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոհբերի հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Մեկնաբանելով «Հյուսիս-հարավ» նախագծին Հայաստանի մասնակցության հարցը՝ Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով, Օերչուկը նշել է, որ «այդ հատվածը որպես նախագծի մաս այժմ չի դիտարկվում Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով»:
«Իսկ ընդհանուր առմամբ հարցը քննարկվել է երեկ, մենք արդեն ունենք ծրագրի օպերատոր, նա աստիճանաբար մտնում է թեմայի մեջ, սկսվում են աշխատանքները: Հասկանալի է, որ այս աշխատանքը շատ բարդ է, ներառյալ հողի հատկացումը»,- ասել է Օվերչուկը:
Սպասվում է, որ այս շինարարության համար Ռուսաստանը կտրամադրի 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ:
Կարծիքներ