Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը
Հունիսի 26-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Կարծիքներ