«ԴասA» կրթական ծրագրին մասնակցում են շուրջ 11 հազար պատանիներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը:
«ԴասA» կրթական ծրագրի նպատակն է պատանիներին ներկայացնել բարձրարժեք երաժշտարվեստը, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։
2023 թվականի փետրվարից ծրագրի դասընթացներն անցկացվել են Երևանի և ՀՀ մարզերի մոտ երեք տասնյակ դպրոցներում: Փետրվար ամսից մինչև սեպտեմբեր ծրագրին մասնակցել է շուրջ 8000 սովորող: Մինչև նոյեմբեր 3000 աշակերտ ևս կմասնակցի ծրագրին՝ ընդհանուր առմամբ ապահովելով 11000 պատանիների մասնակցություն:
Ծրագրի շրջանակում անցկացվում են բաց դասեր և արտադպրոցական հանդիպումներ ավագ դասարանների աշակերտների հետ, որից հետո նրանք այցելում են համերգասրահ և մասնակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։
«ԴասA»-ի սոցիալական էջերում կազմակերպվում են ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, տրվում են մրցանակներ, որոնք հնարավորություն են ընձեռում բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը ծրագրին և ապահովել հետադարձ կապը:
Կարծիքներ