Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն՝ Ուրարտուի ֆուտբոլիստ
«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի 20-ամյա կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուի հետ։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
2018/19 մրցաշրջանն Իվուն անցկացրել է Վանաձորի «Լոռիում», այնուհետև վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Փյունիկ»։ Երևանյան ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման։ Վարձակալական ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Լոռի» և անցկացնելով 7 հանդիպում՝ դարձել է 2 գոլի հեղինակ։
«Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում։ Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել ինչպես թիմակիցներիս, այնպես էլ մարզչական շտաբի կողմից։ Մի քանի մարզում անցկացնելով հասկացել եմ, որ շատ ուժեղ թիմ եմ տեղափոխվել, որը կարող է առաջադրված խնդիրները կյանքի կոչել։ Նախկինում բազմիցս խաղացել եմ «Ուրարտուի» հետ ու պետք է ասեմ, որ երբեք էլ հեշտ չի եղել։ Հուսով եմ, որ ներկայիս թիմն ավելի մրցունակ կլինի ու շատ հաջողություններ կգրանցի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Ուգուչուկվու Իվուն։
Կարծիքներ