Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Մեղրիի մաքսակետի վերակառուցման ծրագրի ընթացքը
Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։
Անդրադարձ եղավ կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։
Ա. Թումանյանը ներկայացրեց Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, որից հետո քննարկվեցին այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը»,- հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Կարծիքներ