Հայտնաբերվել է ավելի քան 1 ամիս որպես անհետ կորած որոնվող քաղաքացու դին

Սեպտեմբերի 1-ին ոստիկանությունում հաղորդվել է 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Կարծիքներ