ԵՄ-ն կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները. Վրաստանը շարունակում է մնալ ցանկում

ԵՄ-ն կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները. Վրաստանը շարունակում է մնալ ցանկում

Եվրամիության խորհուրդը կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները, որոնք ավելի վաղ փակվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, գրում է eadaily.com-ը:

Նոր ցանկից հանվել է միայն Մարոկկոն, և նախորդ ցանկի համեմատ՝ նոր ցանկում մնացել է 10 երկիր՝ Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը: 

 

Բացի այդ, Եվրամիությունը հնարավոր է համարել Չինաստանից մարդկանց մուտքը, սակայն միայն մի պայմանով՝ եթե Պեկինը նույնպես բացի սահմանները:

Ռուսաստանը նոր ցանկում ևս չկա:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Եվրամիությունը բացել է սահմանները 14 երկրի հետ, այնուհետև ցանկերը վերանայվել են՝ հասնելով 11 պետության, այժմ արդեն՝ 10 պետության: Ցանկերը փոփոխվում են՝ տվյալ երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից ելնելով:

   

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում