Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Լիբանանը
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և առանց ժամանակ կորցնելու հեռանալ:
«Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում ենք հասկանալ, որ այս հավելյալ թռիչքները անվերջ չեն շարունակվելու»,- ասված է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
Կարծիքներ