Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին. Չախոյան
Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գործողություններին:
«Այդ շարժումը մարել է դեռևս մայիսի 9-ին, երբ Տավուշի մարզի սահմանազատման խնդիրներով պայմանավորված քայլելով հասան Երևան, իսկ Հանրապետության հրապարակում միանգամից վերաձևակերպեցին իրենց պահանջները՝ պահանջելով ընդամենը 1 ժամում վարչապետի հրաժարականը: Հետո 5 րոպե սպասեցին, ևս 15 րոպե ավելացրին, հետո 7-10 օր խոստացան իշխանափոխության համար, հետո 96 ժամ ու այսպես շարունակ մինչ օրս: Իսկ դրան հաջորդող գործողությունները, ինչ-որ փոքրիկ հանրահավաքներ, ակցիաներ, դրանք ընդամենը շարժումը վերակենդանացնելու անհաջող փորձեր էին»,- նշել է Չախոյանը:
Կարծիքներ