ԱՄՆ-ն մշակում է Աֆղանստանում իր դեսպանատնից աշխատակիցների արտակարգ տարհանման ծրագիրը

ԱՄՆ-ն մշակում է Աֆղանստանում իր դեսպանատնից աշխատակիցների արտակարգ տարհանման ծրագիրը

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը մշակում է Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցների արտակարգ տարհանման ծրագիր, եթե ծայրահեղական «Թալիբան» շարժման անդամները որոշեն բռնություն կիրառել: Այս մասին ամերիկյան The Wall Street Journal-ին հայտնել է անանուն աղբյուրը:

Նշվում է, որ ծրագիրը մշակվում է այն պարագայում, եթե  Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո աֆղանական ուժայինները, որոնք հսկում են դեսպանությունը, չկարողանան հետ մղել «Թալիբանի»-ի հարձակումը: Բացի դիվանագետներից ու ռազմական գործիչներից երկրից կարող են տարհանվել նաև ԱՄՆ մյուս քաղաքացիները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտնել էր, որ որոշում է կայացրել դադարեցնել գործողություններն Աֆղանստանում, որոնք շարունակվում էին 2001 թվականից: Մայիսից սկսվել էր այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը: Ակնկալվում է, որ այն ավարտին կհասցվի մինչև սեպտեմբերի 11-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում