Հարությունյանն ու Ալիխանյանը կիսաեզրափակիչում են, Հրաչյա Մարգարյանը կպայքարի բրոնզի համար
Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ,ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում 10-0 հաշվով հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակիչում Արսենը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 հաշվով հաղթանակ տարել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար. մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Ջավիթ Աջարն է: Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարվանե Ահմեդ Յեզայի հետ և 4-2 հաշվով հաղթանակ տարել, 1/8 եզրափակիչում Մարգարյանը 3-0 հաշվով հաղթել է բելառուս ըմբիշին, քառորդ եզրափակիչում Մարգարյանը 2-2 հաշվով է ավարտել գոտեմարտը Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ: Հույն ըմբիշը հասել է մինչև եզրափակիչ և Մարգարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել: Սփոփիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 6-5 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցչին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել: Հաղորդում է Armsport.am-ը։
Կարծիքներ