Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ Վիգեն Չիտեչյանի

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ Վիգեն Չիտեչյանի

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի նախաձեռնությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանի։

Հոգեհանգստյան կարգը մատուցվել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ, Սրբազան Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանի կողմից։

 

Ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայեանը, Հայ ավետարանչական միության առաջնորդ Գերապատվելի Ժիլբեր Լեոնյանը, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը։

 

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում անդրադարձել է Վիգեն Չիտեչյան պետական գործչի, հեղինակավոր դիվանագետի և համայն հարգանք վայելած մարդու կյանքին և գործունեությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում