Հայաստանի կողմից ներդրումներից հրաժարվելու պատճառով անհրաժեշտ է ՀԱՊԿ բյուջեի ճշգրտում. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել ՀԱՊԿ-ին ուղղված ներդրումը, ուստի կազմակերպությունը ստիպված կլինի ճշգրտել ընթացիկ տարվա բյուջեն։
Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ ՀԱՊԿ-ն այժմ աշխատում է բյուջեի հետ կապված հարցերի վրա։ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ մուծումների վերաբաշխման հարցը դեռ չի քննարկվում։ Դիվանագետներն ասել են, որ բյուջեն ճշգրտվելու է համապատասխան կառույցներում աշխատողներին Հայաստանի կողմից հետ կանչելու պատճառով։
«Որոշ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը»,- հավելել են ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում նաև նշել են, որ ՀԱՊԿ-ը կշարունակի բնականոն գործունեությունը
Կարծիքներ