Արտակարգ դեպք Երևանում. 23-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է սննդի կետի մեջ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտմեքենայով Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մխրճվել «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ըստ աղբյուրի, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:
Կարծիքներ