Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հայտնել է, որ վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Այդ մասին  նա ասել է «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեծ սպասելիքներով էինք գնացել Տոկիո: Առաջին օրը լավ հանդես եկա, և եզրափակիչին սպասելը ծանր էր անցնում: 8 օր սպասելը շատ դժվար էր։ Ուրախ եմ, որ հաղթահարեցինք լարվածությունը և մեդալով վերադարձանք հայրենիք: Այս բրոնզե մեդալը կարող էր ոսկի լիներ, բայց սա էլ է մեզ համար ոսկի։ Մեր պայմանները շատ վատն էին, չէին համապատասխանում եվրոպական ստանդարտներին, այնպես որ, այս մեդալը ոսկի արժե»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում