Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է արդեն ավելի քան 3.5 միլիոն մարդ

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է արդեն ավելի քան 3.5 միլիոն մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 3.5 մարդ է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ինչը բավականին գերազանցում է COVID-19-ով վարակվածների թիվը, հաղորդում է CNN-ը:

Անգլիայում Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սայմոն Սթիվենսը հայտնել է, որ 80 տարեկանից բարձր անձանց ավելի քան կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը:

Նրա խոսքով՝ երկրի բնակիչները կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդանոցում են հայտնվում յուրաքանչյուր 30 րոպե մեկ:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր մակարդակն ամբողջ Եվրոպայում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 81 800 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում