7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի

7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի

Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կստեղծվեն հարմարվետ պայմաններ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ծանոթացել է հանգստի գոտու նախագծին:

Փոխքաղաքապետն ընդգծել է՝ այցերի նպատակը հենց տեղում խնդիրների հավաքագրումն է, որպեսզի հետագայում դրանք ըստ առաջնահերթության դառնան ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում