Ուկրաինական սննդամթերքով նավը հասել է Իսպանիա

Ուկրաինական սննդամթերքով նավը հասել է Իսպանիա

Չոր բեռնատար Էյդեր Ս նավը Ուկրաինայից 50855 տոննա եգիպտացորենով շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի դրությամբ ժամանել է Մալագա նավահանգիստ։ Այս մասին են վկայում Marine Traffic ծառայության տվյալները։

Նրա տվյալներով՝ Էյդեր Ս-ը խարիսխում է Մալագայից մոտ 2,1 ծովային մղոն (3,8 կմ) հեռավորության վրա։

Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը սեպտեմբերի 13-ին թույլ է տվել Յուժնի նավահանգստից չոր բեռնատար նավի մեկնումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում