ԱՀ Գլխավոր դատախազի տեղակալ Սևակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից

ԱՀ Գլխավոր դատախազի տեղակալ Սևակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ստորագրել է hրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Սևակ Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կենսագրությունը՝ ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ,

իրավաբանական գիտությունների թեկնածու, 

արդարադատության երրորդ դասի 

պետական խորհրդական

Ծնվել է 1973 թվականի մայիսի 31-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում:

Իրավաբանական կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին:

1992-1996թթ. — եղել է ԼՂՀ զինվորական դատախազության քննիչ, հանրապետության զինդատախազի օգնական:

1996-1998թթ. — պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Նախագահի աշխատակազմում:

1998-2005թթ. — ԼՂՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:

2005-2009թթ. — ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազ:

2009թ. հունվարի 27-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ:

ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 11 առ 03.03.2015թ. հրամանով իրականացնում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության μաժնի, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման բաժնի աշխատանքների կազմակերպումը համակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում