ԱՄՆ կոալիցիայի օդուժը հերքել է սիրիական դիրքերը ռմբակոծելու մասին լուրը
Ամերիկյան կոալիցիան հայտնել է, որ օդային հարված չի հասցրել սիրիական զորքերին, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սիրիացի զինծառայող է սպանվել, ևս երկուսը վիրավորվել ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով:
Ըստ Սիրիայի պետական հեռուստաընկերության՝ սիրիացի զինծառայողները թույլ չեն տվել ամերիկյան պարեկային ծառայությանն անցնել անցակետը, ամերիկյան կողմն էլ ավիահարվածով պատասխանել է մերժումին:
Միջադեպը տեղի է ունեցել Քամիշլի քաղաքի հարավ-արևելքում գտնվող Թել Զահաբ շրջանում:
Կարծիքներ