Թրամփը մազերը մոխրագույն է ներկել. Mirror (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի Սպիտակ տան Վարդագույն պարտեզում մամուլի ասուլիսից հետո լրագրողները նկատել են, որ 74-ամյա նախագահը գունափոխել է վարսերը, գրում է Mirror-ը։
Մամուլի ասուլիսին ներկա լրագրողների աչքից չի վրիպել այն, որ Սպիտակ տան առաջնորդի վարսերն այժմ մոխրագույն են։
Ինչպես նկատում է աղբյուրը, նախկինում Թրամփի վարսերը որոշ հատվածներում խարտյաշ էին, որոշներում՝ ճերմակած։
Թրամփը հարցազրույցների և նախընտրական հանրահավաքների ժամանակ պարբերաբար խոսում է իր վարսերի մասին, գրում է Mirror-ը։
Հերքելով այն պնդումները, որ դրանք կեղծ են, նա մի առիթով ասել էր. «Ինչ խոսք, իմ վարսերն ավելի լավն են, քան ընկերներիցս մեծ մասինը»:
2011 թվականին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Թրամփը հպարտությամբ նկարագրել էր իր վարսերի խնամքը։
«Դրանք լվանում եմ Head and Shoulders-ով, բայց վարսահարդարիչով չեմ չորացնում։ Թողնում եմ՝ իրենք իրենց չորանան։ Մի ժամ է տևում»,- պատմել էր նա։
Կարծիքներ