ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ։

«Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում