Այո, մենք ենք մեղավոր, որ դուք 3 տարի զրպարտել եք մեզ. Արեն Մկրտչյան

Այո, մենք ենք մեղավոր, որ դուք 3 տարի զրպարտել եք մեզ. Արեն Մկրտչյան

Արյունոտ ձեռքերով բորենիների մի քանի սպասարկուներ շարունակում են զառացանքներ տարածել իմ հասցեին, որոնց երկար ժամանակ հրաժարվել եմ անդրադառնալ։ Անդրադառնում եմ թերևս առաջին ու վերջին անգամ։

Բացահայտված, համակարգից դուրս շպրտված մի քանիսը վստահ են եղել, որ մի քանի ջղայն ձյաձյաձներ հնարավոր ա կանչեն ու անհարմար հարցեր տան, թե ինչու՞ են շեղվել բուն գործառույթներից, էդ ինչ բացահայտումներ են արել էյֆորիայի տակ, էդ ի՞նչ տուշոնկեք էին... Արդեն երկու տարի ա երդվում են մամայի արև, որ դա իրենք չեն եղել։

Աբսուրդ ա պնդել, որ ԱԱԾ-ի համակարգում չընդգրկված որևէ անձ, այդ թվում` ես, կարող է մասնակցել ԱԱԾ-ի հատուկ օպերացիայի կամ որևէ մասնակցություն ունենալ օպերատիվ-հետախուզական կամ լրատվական գործունեությանը։

Ձեզ դատի տալու ժամանակ անգամ չունեմ, դուք որևէ ուշադրության արժանի չեք։ Ու այո, մենք ենք մեղավոր, որ դուք 3 տարի զրպարտել եք ու մնացել անպատիժ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում