Քարդաշյանն ու Դեյվիդսոնը սրել են սիրավեպի մասին խոսակցությունները

Քարդաշյանն ու Դեյվիդսոնը սրել են սիրավեպի մասին խոսակցությունները

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է կատակերգու Փիթ Դեյվիդսոնի շրջապատում։ Զույգին ֆիքսել են պապարացիները Փալմ Սփրինգսում՝ Քրիս Ջեների առանձնատան մոտ, հայտնում է People-ը։

Նախօրեին դերասանը նշել է իր 28-ամյակը Քիմի մոր տանը և Instagram-ում հրապարակել լուսանկար, որում ինքը, Քիմն ու Քրիս Ջենները հագել են նույն վանդակավոր գիշերազգեստը։ Նկարում պատկերված է նաև ամերիկացի ռեփեր Flavor Flav-ը։

Ինչպես նշել է հրապարակման աղբյուրը, Դեյվիդսոնը Քարդաշյանների հետ ժամադրությունից հետո վերադարձել է Նյու Յորք՝ որպես «ուրիշ մարդ»։

«Փիթն իր ծննդյան տարեդարձն անցկացրել է Քիմի հետ, և նա, կարծես, աներևակայելի երջանիկ է: Նա վերադարձավ Նյու Յորք բոլորովին այլ մարդ: Նա շատ լավ է վերաբերվում Քիմին, և նա ապշած է այս վերաբերմունքից»,- ասում է ինսայդերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Քարդաշյանին և Դեյվիդսոնին միասին նկատել էին Կալիֆոռնիայի զվարճանքի պուրակում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, սկսել է հանդիպել մոդել Վինետրիայի հետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում