Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել՝
1) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-230-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի.
2) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն N 2 հավելվածի»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ