Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. կներդրվի 500 միլիոն դոլար

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. կներդրվի 500 միլիոն դոլար

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն առաջիկա 10 տարիներին պլանավորում է 500 միլիոն դոլարիր ներդրում իրականացնել՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։

Նա մանրամասնել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել՝ հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Նա նշել է, որ տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորություններն արդեն բավարար չեն, և ընդլայնումն այս պայմաններում կարևոր է։

Նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի։ Ժամանման սրահները, ներգաղթային գոտիները և մաքսային գոտիները կկրկնապատկվեն։ Կավելացվեն ժամանակակից սրահներ, կընդլայնվեն կայանատեղիները և կբարելավվի տրանսպորտային հաղորդակցությունը ուղևորների համար։

Նոր տերմինալը նախատեսվում է դարձնել տարածաշրջանի ամենաժամանակակից օդանավակայաններից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում