Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր մեկօրյա ցուցանիշը սեպտեմբերի 14-ից ի վեր

Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր մեկօրյա ցուցանիշը սեպտեմբերի 14-ից ի վեր

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին 24 ժամում կազմել է 10 մարդ, որն ամենացածր ցուցանիշն է անցյալ տարվա սեպտեմբերի 14-ից ի վեր: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով կառավարական տեղեկագրին, վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է վարակման 3423 դեպք:

Նախորդ օրը Միացյալ Թագավորությունում գրանցվել էր վարակման 3402 և մահվան 52 դեպք: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 126 800 մարդ: Այս ցուցանիշով երկիրը հինգերորդն է ողջ աշխարհում և զիջում է միայն ԱՄՆ-ին, Բրազիլիային, Մեքսիկային և Հնդկաստանին:

Վարակակիրների թիվը համաճարակի ողջ ընթացքում գերազանցել է 4.35 մլն-ը: Վիրուսի տարածման տեմպերը նվազում են հունվարից հետո, երբ օրական 50-60 հազար նոր դեպքեր էին արձանագրվում և 1000-ից ավելի մահվան դեպք:

Ներկա պահին երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 31,42 մլն մարդ՝ երկրի բնակչության մոտ 48 տոկոսը: Երկրորդ չափաբաժինը ստացել է 5.2 մլն մարդ: Երկրում կիրառվում են Pfizer/BioNTech ընկերությունների համատեղ դեղամիջոցն ու տեղական արտադրության AstraZeneca-ի պատվաստանյութը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում