Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից. Ախուրյան համայնքի ղեկավար
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանն ու հայտնելով, որ հրաժարվում է իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայից:
«Ընդառաջ գնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց:
Առաջնահերթը հանրային շահն է»,- գրել է Մանուկյանը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ ուժի մեջ է մնում ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը, և այն համայնքապետերը, որոնք չգնան այդ ճանապարհով, իրենց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։
Կարծիքներ