Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը. Ռուբիոն երդմամբ ստանձնել է պաշտոնը
Մարկո Ռուբիոն երդմամբ ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։
Ինչպես հայտնել են միջազգային լրատվամիջոցները, Ռուբիոն դարձել է Սենատի կողմից հաստատված առաջին պաշտոնյան, ով երդում է տվել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի գրասենյակում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կատարել է երդման արարողությունը։
Կոնգրեսն արագորեն ձեռնամուխ է եղել Թրամփի կաբինետի ձևավորմանը՝ միաձայն հաստատելով Ռուբիոյի նշանակումը 99-0 ձայներով:
«Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է արդարացվի երեք հարցերից մեկին պատասխանելով՝ դա մեզ ավելի՞ ուժեղ է դարձնում, արդյո՞ք դա մեզ ավելի ապահով է դարձնում և արդյո՞ք դա մեզ ավելի բարեկեցիկ է դարձնում:
Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր և լավագույն երկրի պետքարտուղարը»,- ասել է նա իսպաներենով՝ շնորհակալություն հայտնելով նախագահ Դոնալդ Թրամփին ընձեռված հնարավորության համար:
Կարծիքներ