Տոկիոն անհանգստացած է Ռուսաստանի ենթադրյալ միջուկային հռետորաբանությամբ
Ճապոնիան անհանգստացած է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման ենթադրյալ սպառնալիքներով, և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է Հիրոսիմայում Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը։
Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Տակեո Մորին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը չի զարգացնի միջուկային էսկալացիայի թեման, և մարդիկ, որոնք խոսում են դրա մասին, իրենց անպատասխանատու են պահում։
Կարծիքներ