Մայամիի մրցաշար․ Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մայամիի մրցաշար․ Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

1/4 եզրափակչում աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը երկու սեթում հաղթեց արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 31-րդ տեղը, գրում է armsport.am-ը։

1 ժամ 16 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։

Եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կհանդիպի Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում