Արցախցիների հետ վրանում փակ հանդիպումից հետո դաշնակները դեռ հավատացնում են՝ խնդիրը լոկ սոցիալական է. Չախոյան

Արցախցիների հետ վրանում փակ հանդիպումից հետո դաշնակները դեռ հավատացնում են՝ խնդիրը լոկ սոցիալական է. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների կազմակերպած ակցիաներին և ՀՅԴ-ի՝ դրանց ունեցած մասնակցությանը:

« Արցախցիների հետ վրանում փակ հանդիպումից հետո դաշնակները դեռ հավատացնում են, որ խնդիրը լոկ սոցիալական է։

Իսկ վրանում փակ հանդիպմանը թույլ չեն տալիս մասնակցել ակցիայի ոչ դաշնակցական մասնակիցներին։

130 տարվա կուսակցություն են, ավանդույթի համաձայն քաղաքական պրոցեսները վրաններից են սկսում՝ Սաղաթելյան Իշխանն ու վեղարով սուտասանը վկա»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում