Ջեֆ Բեզոսը տիեզերք տուրիստական թռիչքի օրը նշանակել Է հուլիսի 20-ին
Ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտարարել Է զբոսաշրջիկների հետ New Shepard հրթիռի օդաչուավոր արձակման մասին: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը: Ամենայն հավանականությամբ ուղեւորները կդառնան ընկերության աշխատողները, սակայն առնվազն մեկ տեղ կդրվի առցանց աճուրդի: Blue Origin-ի հրթիռը ենթաուղեծրային թռիչք կկատարի, այսինքն՝ 100 կիլոմետրկից ավելի չի բարձրանա, որը կոչվում Է Կարմանի գիծ:
«Երբեւիցե միայն 569 մարդ Է հատել Կարմանի գիծը»,-նշել Է Արիանա Քոռնելը՝ Blue Origin-ի տիեզերագնացների համար վաճառքների գծով տնօրենը, հավելելով, որ ընկերությունը մտադիր Է փոխել այդ իրադրությունը: Blue Origin-ի հայտարարությունը շուրջ 12 տարվա ընդմիջումից հետո դարձել Է տիեզերական զբոսաշրջության վերածնության վկայություն: New Shepard-ի ուղեւորներն անկշռելիության պայմաններում գտնվեն շուրջ երեք րոպե, ինչպես նաեւ կտեսնեն տիեզերքի մթությունը եւ Երկրի կոր հեռապատկերը: Ապագայում հրթիռի տոմսը կարող Է արժենալ 200 հազար դոլար: Սակայն Կոռնելը կարծում Է, որ ժամանակի հետ գները կնվազեն:
Բեզոսի ընկերության համար մրցակից կարող Է դառնալ Իլոն Մասքը, որի SpaceX կորպորացիան մշակում Է օդաչուավոր հրթիռներ: Ավելի վաղ SpaceX-ը NASA-ից «լուսնային» պարտավորագիր Է ստացել հայտամրցույթում հաղթանակի արդյունքներով՝ գերազանցելով Blue Origin-ին եւ մյուս մասնակիցներին: Մինչ այդ զբոսաշրջիկները Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) են այցելել «Ռոսկոսմոս»-ի հետ պայմանագրերով, բայց պետական կորպորացիան 2009 թվականին հրաժարվել Է նման թռիչքներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ