Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել Է շաքարի արժեքը: Ինչպես մայիսի 6-ին հայտնել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրլին կազմել Է 120,9 կետ, ինչը 1,7 տոկոսով ավելի Է, քան մարտին, եւ 30,8 տոկոսով բարձր 2020 թվականի ցուցանիշից:
Ինչպես նշել են ՖԱՕ-ում, ինդեքսի մեծությունը «հասել Է ամենաբարձր մակարդակին 2014 թվականի մայիսից ի վեր, սակայն անվանական արտահայտությամբ այն տակավին 12 տոկոսով ցածր Է իր պատմական առավելագույնից, որին հասել Էր 2011 թվականի փետրվարին»:
Շաքարի գների ինդեքսն անցյալ ամսվա համեմատութձյամբ աճել Է 3,9 տոկոսով՝ Բրազիլիայում բերքահավաքի ուշացումների եւ Ֆրանսիայում ցրտահարություններից վնասի պատճառով: Կազմակերպությունում նշել են, որ ինդեքսը հասել Է մակարդակների, որոնք գրեթե 60 տոկոսով բարձր են, քան 2020 թվականի ապրիլին: ՖԱՕ-ի ձեթի գների ինդեքսն ապրիլին ավելացել Է 1,8 տոկոսով «արմավաձեթի միջազգային գնանշումների աճի պատճառով՝ հիմնական արտահանող երկրներում արտադրության աճի հարաբերականորեն ավելի դանդաղ, քան սպասվում Էր աճի ֆոնին: Սոյայի եւ ռապսի ձեթերի գները շարունակել են աճել, մինչդեռ արեւածաղկի ձեթի արժեքն աննշան իջել Է: Մսի գների ինդեքսի մեծությունը աճել Է 1,7 տոկոսով, հացահատիկինը եւ կաթնամթերքինը՝1,2 տոկոսով: Կազմակերպությունում նաեւ հայտնել են, որ նոր կանխատեսումները մատնանշում են առաջիկա սեզոնում ցորենի եւ եգիպտացորենի համաշխարհային արատադրության աճ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ