Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ, գեներալ-մայոր Նիզամի Մամեդովը ձերբակալվել է բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Մամեդովը մեղադրվում է 80,6 մլն մանաթ (մոտ 47,4 մլն դոլար) յուրացման մեջ:
Դատարանի որոշմամբ, Մամեդովը կալանավորվել է չորս ամսով։ «Նրա դեմ քրեական գործ է վարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը», - հայտնել է գործակալությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ