ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է կրթության ոլորտում կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է կրթության ոլորտում կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր:
ԱԱԾ-ից հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1.450.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել և կաշառք տված Հնդկաստանի Հանրապետության հարյուր չորս քաղաքացիների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:
Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Կարծիքներ