Գյումրիում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ համայնքապետարանը հայտարարություն է տարածել
Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել և հորդորել քաղաքի տարածքում ուրբաթ օրերին կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել։
Հայտարարության մեջ ասված է․
«Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից, յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 16:00-18:00, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:
Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»:
Նշենք, որ այսօր Գյումրիում խուճապային տրամադրություններ էին, քանի որ քաղաքի գրեթե բոլոր հատվածներում կրակոցի ձայներ էին լսվել։
Կարծիքներ