ԱԳ նախարարը Ռոբերտո Ալվարեսի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը միտված համատեղ քայլերի շուրջ: Այս առումով կարևորվել է վերջերս տեղի ունեցած երկու երկրների կողմից դեսպանների փոխադարձ հավատարմագրումը։
Արարատ Միրզոյանը և Ռոբերտո Ալվարեսը քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարծիքներ