Բայդենը շուտով ԱՄՆ-ին ներքաշելու է Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով երկիրը ներքաշելու է Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։
Նման կարծիք է հայտնել Ամերիկայի նախկին առաջնորդ, նախագահի պաշտոնին կրկին հավակնող Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) իր կողմնակիցների հանրահավաքում։
«Մեր երկրի պատմության ամենավատ նախագահ Ջո Բայդենի օրոք աշխարհը այրվում է: Նախագահը մեզ տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Թրամփը:
Նախկին նախագահի խոսքով՝ Բայդենը «պետք է արագ հեռացվի» իր պաշտոնից։
«Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչ է նա ասում Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային»,-հավելել է Թրամփը:
Կարծիքներ