Մակրոնն ու Զելենսկին կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Մակրոնն ու Զելենսկին կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

 Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին կոչ են արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա և խստացնել հսկողությունը սահմանված սահմանափակումների իրականացման վրա։ Այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ելիսեյան պալատը կիրակի օրը Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով։

Նախագահները նաև աջակցություն են հայտնել հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ջանքերին։ Միաժամանակ նրանք կոչ են անում մյուս երկրներին աջակցել «ագրեսիայի հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու» ջանքերին՝ հատուկ տրիբունալ ստեղծելու իրենց նախաձեռնությանը «առավելագույն միջազգային լեգիտիմություն տալու» համար։ Բացի այդ, Մակրոնն ու Զելենսկին հայտարարել են ուկրաինական հակամարտության արդյունքում տարբեր երկրների կրած «վնասի միջազգային ռեգիստրի» ներկայացման մասին։ Այս փաստաթուղթը կներկայացվի մայիսի 16-17-ը Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում