Չիկագոյի շքերթի հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Չիկագոյի շքերթի հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Իլինոյս նահանգի Չիկագոյի Հայլենդ Պարկ արվարձանում Անկախության օրվա շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը ՝ վկայակոչելով Հայլենդ պարկի քաղաքապետ Նենսի Ռոթերինգին։

Երկուշաբթի առավոտյան ԱՄՆ Անկախության օրվա շքերթի ժամանակ հրաձգության դեպք է տեղի ունեցել Հայլենդ պարկում։ Սկզբում հաղորդվում էր վեց մահվան մասին: 26 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալին` 22-ամյա Ռոբերտ Կրիմոյին, հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ նրան բերման են ենթարկել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում