Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի քաղաքացիներ,մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):
Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում