Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. Արցախի ոստիկանություն
Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը:Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
«Հուլիսի 28-ին ժամը 16:50-ին Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։
Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ:
Կարծիքներ