Բոլոր հանրահավաքները պետք է լինեն խաղաղ, վնաս չպատճառելով ոչ մարդկությանը, ոչ բնությանը. պատգամավոր
Հայաստանի Հանրապետությունում բոլոր հանրահավաքները պետք է լինեն խաղաղ, վնաս չպատճառելով ոչ մարդկությանը, ոչ բնությանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը՝ նշելով, որ խոսքն ուղղում է հանրահավաքի մասնակիցներին՝ որպես Ազգային Ժողովի պատգամավոր։
«Յուրաքանչյուր ոտնձգություն, որը վտանգ կլինի Հայաստանի Հանրապետության կամ Արցախի քաղաքացիների համար, դրա բացարձակ պատասխանատվությունը կկրի ընդիմությունը։
Հարգելի ոստիկանություն խնդրում եմ պահպանել զգոնություն և չտրվել սադրանքների» ,-գրել է պատգամավորը։
Կարծիքներ