Ինչին պետք է ուշադրություն դարձնել արագ սննդի կետերից օգտվելիս
Հանրային կյանքի ներկայիս ռիթմը, կենսակերպի և սպառողական սովորությունների փոփոխությունները թելադրում են նոր պայմաններ ու վերաբերմունք: Հանրային սննդի ոլորտը նույնպես արձագանքել է այդ միտումներին. արագ սննդի կետերը դարձել են շատ կիրառելի և պահանջված:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնելով, որ արագ պատրաստման սննդամթերքները՝ համբուրգեր, հոթ-դոգ, կարտոֆիլ ֆրի, պիցցա, շաուրմա, աղցաններ, սենդվիչներ և այլն, պահանջված են հատկապես դեռահասների շրջանում։
Ուստի, սեզոնային առանձնահատկությունները հաշվի առնելով, ինչպես նաև հիմք ընդունելով նախորդ տարիներին հանրային սննդի կետերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, արձանագրված թունավորումների վերլուծությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է արագ սննդի կետերից օգտվելու ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել հետևյալ նվազագույն պարտադիր պահանջներին՝
տարածքը, որտեղ պատրաստվում է արագ սնունդը պետք է ունենա համապատասխան սարքավորումներ, լինի պատշաճ մաքուր, որպեսզի բացառվի երկրորդային աղտոտումը,
աշխատակիցները պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, կրեն համապատասխան և մաքուր արտահագուստ,
օգտագործվող գույքը և պարագաները՝ տախտակ, դանակ և այլն, պետք է լինեն պատշաճ մաքուր
սառնարանային պահված ենթադրող սննդամթերքը Ձեզ պետք է մատուցվի սառնարանից,
օգտագործվող հումքը, որից պատրաստվում է ուտեստը, պետք է ուղեկցվի անվտանգությունը հավաստող փաստաթղթով (անասնաբուժական վկայական N5 ձև, համապատասխանության հայտարարագիր և այլն),
արագ սննդի պատրաստման ժամանակ օգտագործվող հավելյալ բաղադրիչները՝ կետչուպ, մայոնեզ և այլն, պետք է լինեն մակնշված, պիտանիության ժամկետում և համապատասխան ջերմաստիճանային պայմաններում։
Կարծիքներ