Էմանուել Մակրոնը չի պատրաստվում հրաժարական տալ

Էմանուել Մակրոնը չի պատրաստվում հրաժարական տալ

Այսօր կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչները երկրի հարավում գտնվող Գանժ կոմունայում բողոքի ակցիա են կազմակերպել նախագահ Էմանուել Մակրոնի ժամանումից առաջ:

Նրանք պահանջել են Մակրոնի հրաժարականը։ Նախագահը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես դեմոկրատիայի կողմնակից եմ, ուստի մասնակցել եմ ընտրություններին: Բայց հրաժարական չեմ տա: Վստահեցնում եմ, որ դա տեղի չի ունենա: Պետք է սպասել մինչև 2027 թվականը»,- ասել է նախագահը:

Երկրի հարավ կատարած այցի ժամանակ նրան մեղադրել են բավականաչափ ժողովրդավար չլինելու մեջ։ Մակրոնը չի համաձայնել դրա հետ՝ նշելով, որ, ինչպես առաջին նախագահական ժամկետում էր դեմոկրատ, այնպես էլ հիմա է:

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը աշխատանքային այցով մեկնել է շրջաններ։ Ֆրանսիացիները նախագահին ողջունել են ծայրահեղ անբարյացակամ, իսկ Էլզասի Մուտթերշոլց փոքրիկ գյուղում նույնիսկ ձվով հարվածել են Մակրոնի ճակատին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում