Պատվաստանյութի ձեռքբերման Ռուսաստան-Ավստրիա բանակցություններն ավարտվել են
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ Ավստրիայի բանակցություններն ավարտվել են: Այս մասին այսօր Վիեննայում լրագրողներին հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Նրա խոսքով՝ Ավստրիան այժմ կարող է գնել այդ դեղամիջոցը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
««Սպուտնիկ V»-ն կդառնա լրացուցիչ արագացուցիչը (Ավստրիայում պատվաստման արշավի համար) 1 մլն չափաբաժնի ծավալով: Պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են: Դա նշանակում է, որ գնումն Ավստրիայի համար հնարավոր է»,- նշել է Ավստրիայի կանցլերը:
Կարծիքներ